Ֆելիքս Խաչատրյանի և Մարտայի նոր զուգերգը՝ երգչուհու մենահամերգին (տեսանյութ)
Օրերս երգչուհի Մարտան երկրպագուներին ու մտերիմներին ներկայացավ իր առաջին մենահամերգով:
Երգչուհին կատարեց արդեն հայտնի դարձած իր cover-ները, եղան նաեւ պրեմիերաներ եւ զուգերգներ՝ Գրիգոր Կյոկչյանի, Կարեն Սեւակ դուետի, Նորայր Գաբոյանի, Հայկ Կարապետյանի, Ռուսլան Էլյազյանի, ինչպես նաեւ Էրիկ Կարապետյանի, Ֆելիքս Խաչատրյանի եւ Արթուր Գրիգորյանի հետ: Բեմում ելույթ ունեցան նաեւ Երգի պետական թատրոնի խումբն ու Մարտայի աշակերտները:
Եղավ նաևանակնկալ՝ Ֆելիքս Խաչատրյանի հետ նոր դուետի տեսքով: Երգը կոչվում է «Մարտա»: