Զոհրապ Մնացականյանը՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ի հետ հանդիպումից մանրամասներ է ներկայացրել
Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի և ՀՀ արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի երկխոսությունը չափազանց գործնական ու արդյունավետ էր, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նրա խոսքով՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերություններին մի շարք ոլորտներում։ Քննարկել են նաև ֆրանսիական ներդրումները Հայաստանում։
«Ֆրանսիական ընկերությունները զգալի ներդրումներ են կատարել Հայաստանում և մենք պատրաստ ենք ֆրանսիական ներդրումների համար շարունակել բարենպաստ միջավայր ձևավորել», - ասաց Զոհրաբ Մնացականյանը։
Նա նշեց, որ իր և Լը Դրիանի հանդիպման օրակարգում էր նաև 2018թ. աշնանը Ֆրանիսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք այցը։
Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց՝ Ժան-Իվ Լը Դրիենն առաջին արտգորնախարարն է, որ Հայաստան է այցելում քաղաքական գործընթացներից ու նոր կառավարության ձևավորումից հետո:
«Նախարարի ծրագիրը բավականին հագեցած է, նա կհանդիպի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ», - ասաց ՀՀ արտգործնախարարը։