Ո՞ւր է փոքրիկ Չիկագոն. Քիմ Քարդաշյանն ընտանեկան հանգստից լուսանկար է հրապարակել (լուսանկար)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել` իր, ամուսնու և երեխաներից երկուսի մասնակցությամբ: Հայտնի է, որ լուսանկարն արվել է ԱՄՆ Վայոմինգ նահանգում`լեռնային տեղանքում:
Լուսանկարի հրապարակումից հետո օգտատերերից շատերը հետաքրքրվել են, թե որտեղ է զույգի նորածին երեխան՝ հունվարին լույս աշխարհ եկած Չիկագոն: Շատերը նկատել են, որ Քարդաշյանը «չափից ավելի է անտեսում դստրիկին»:
Աղբյուրը գրում է, որ Քարդաշյանը վերջին շրջանում շատ հազվադեպ է Քանյե Ուեսթի հետ համատեղ լուսանկարներ հրապարակում, քանի որ ռեփերը խիստ զբաղված է նոր ալբոմի ձայնագրմամբ:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ամուսնացել են 2014թ.: Նրանք ունեն երեք երեխա: