Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ (լուսանկարներ)
Այսօր՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 15:20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում Toyota Camry մակնիշի 11 LV 112 համարանիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes GLC 250 մակնիշի 01 GT 010 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին, ինչի հետևանքով վերջինը կիսակողաշրջված վիճակում հայտնվել է Toyota-ի վրա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: