Ո՞ւմ էր սպասարկում կարմիր լույսի տակ չկայանած BMW-ն
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Կրկին ԱԺ նախագահին սպասարկող մեքենաների մասին
Պարզվում է, որ Հենրիկը պատշգամբից է տեսել մեքենաները, որոնք իր նկարագրած արարքն են թույլ տվել։ Քանի որ մեքենաներից գլխավորը եղել է BMW մակնիշի, ինքը կարծել է, թե դա հենց ԱԺ նախագահին սպասարկող մեքենաներն են։ Հենրիկը մամուլից տեղյակ է, թե պետական համակարգում BMW մեքենա սպասարկում է միայն ԱԺ նախագահին։ Իրականում այդպես չէ։ Ավելի խորը ուսումնասիրելով թեման պարզեցի, որ այդ օրը Հայաստանում է եղել Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը, իսկ ՃՈ մեքենաներով ուղեկցումներ են իրականացվում արտասահմանից ժամանած բարձրաստիճան հյուրերի համար։ Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը վերադառնալիս է եղել ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական ճաշից։
Տարիներ շարունակ Հայաստանում բարձրաստիճան արտասահմանյան հյուրերի ուղեկցումը կազմակերպվել է ՃՈ և անվտանգության հատուկ կարգով։ Արարողակարգն է այդպիսին։ Այդպես են ուղեկցում նաև հայկական բարձրաստիճան հյուրերին Եվրոպայում։