Լևոն Արոնյանը մայիսի 28-ին կսկսի պայքարը Altibox Norway Chess մրցաշարում
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում այսօր կմեկնարկի «Altibox Norway Chess» գերհզոր մրցաշարը:
Մրցաշարին կմասնակցեն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, չեմպիոնի կոչման հավակնորդ Ֆաբիանո Կարուանան, աշխարհի գավաթակիր և մրցաշարի գործող հաղթող Լևոն Արոնյանը, Շահրիյար Մամեդյարովը, Դին Լիժենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան և Վիշվանաթան Անանդը
Մայիսի 27-ին տեղի կունենա մրցաշարի բացման արարողությունը և ավանդական դարձած կայծակնային շախմատի մրցաշար-վիճակահանությունը:
Առաջին տուրի պարտիաները կմեկնարկեն մայիսի 28-ին, Երևանի ժամանակով 18.30-ին: