Դաշնակցությունը քայլերթ է կազմակերպում՝ ՀՀ 100-ամյակի տոնակատարությունների շրջանակում
Սույն թվականի մայիսի 28-ին՝ ժամը 18։00-ին, Հայաստանի Հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների շրջանակում ՀՅ Դաշնակցությունը կազմակերպում է քայլերթ՝ Մատենադարան-Մաշտոցի պողոտա-Ազատության Հրապարակ-Հյուսիսայնի պողոտա-Հանրապետության Հրապարակ երթուղով:
Այս մասին հայտնում է ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակը:
Ազատության հրապարակում տեղի կունենա հավաք և օրվա խոսքերի ունկնդրում: