Ջոն Կիրակոսյանի դպրոցի տարածքի սեփականատերը «Ամերիաբանկն» է (տեսանյութ)
Չարենցի փողոցում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տարածքը, ըստ տեղեկությունների, վաճառվել է Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանին: Araratnews-ին հաջողվեց ճշտել դպրոցի տարածքի վաճառքի որոշ մանրամասներ:
Դպրոցի տարածքը Ներսես Նազարյանը գնել է սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար, Վրաստանում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանից, որն էլ այն գնել էր Երեւանի քաղաքապետարանից: Սակայն Ներսես Նազարյանի սնանկանալուց հետո տարածքը «Ամերիաբանկինն» է, որի խորհրդի անդամ է գործարար Ռուբեն Վարդանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք‚ որ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, ով բարձրաձայնել է խնդրի մասին, ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով դիմել է Ռուբեն Վարդանյանին՝ սպասելով արձագանքի վերոնշյալ խնդրի մասին: