«Ոչ, ես բազմիցս եմ ասել և նորից եմ կրկնում՝ մենք ստացել ենք երևանցիների վստահության քվեն». Տարոն Մարգարյանը՝ հրաժարական տալու մասին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին այսօր նա հայտնել է լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե պատրաստվում է արդյոք հրաժարական տալ:
«Ոչ, ես բազմիցս եմ ասել և նորից եմ կրկնում, որ մենք ստացել ենք երևանցիների վստահության քվեն, մեր ծրագրերը հավանության են արժանացել մեր բնակիչների կողմից և մենք շարունակում ենք մեր ծրագրերը կյանքի կոչել»,- նշել է նա՝ հավելելով‚ որ իրենց թիմը պատրաստ է աշխատելուն, իրենք իրենց ծրագրերն ենք իրականացնում, ներկայացնում են իրենց կատարած աշխատանքները և անելիքների մասին են խոսում:
«Թե հետագայում ինչ կլինի, այդ ժամանակ կխոսենք»‚- նշել է նա: