Բոլորն են օրենքի առաջ պատասխանատու. Տարոն Մարգարյանը՝ ԱԱԾ բացահայտումների մասին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է‚ որ եթե օրենքներ կան խախտած, բոլորն են օրենքի առաջ պատասխանատու:
Նա պատասխանել է այն հարցին, թե իրեն չեն անհանգստացնում արդյոք ԱԱԾ-ի աղմկահարույց բացահայտումները:
«Իրավապահ մարմիններն իրենց աշխատանքն են կատարում, եթե օրենքներ կան խախտած, բոլորն են օրենքի առաջ պատասխանատու»,- նշել է նա: