Ռուս աստղն իրեն համեմատել է Քիմ Քարդաշյանի հետ (լուսանկարներ)
Ռուսական շոու-բիզնեսի աստղ Վիկտորյա Բոնյան հանդիպել է Կինոյի և հեռուստատեսության բարձրագույն դպրոցի ուսանողների հետ‚ որին անկեղծորեն խոսել է հեռուստահաղորդավարուհու իր կարիերայի և այլ հարցերի մասին: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Շատերը չէին ցանկանում ընդունել մեր ռեալիթի շոուն («Տուն 2»-ը)‚ և ոչ միայն Ռուսաստանում‚ այլև Արևմուտքում: Վերցնենք ամենահայտնի օրինակը՝ Քիմ Քարդաշյանը‚ ումից խուսափում էին սկզբնական շրջանում‚ և ասում. «Ով է նա ընդհանրապես»: Իսկ Քիմը գլխապտույտ կարիերա արեց և լավ գումար է աշխատում»‚- ասել է նա:
«Մեր ռեալիթին ամենահզորն է: Ես դա բազում տարիներ անց հասկացա: Նունիսկ երգիչ-դերասանները չունեն այդքան մեծ լսարան: Ովքե՞ր են նայում ռեալիթին՝ երեխաներ‚ դեռահասներ‚ մեծեր‚ տատիկներ ու պապիկներ: Ողջ ընտանիքը»‚- նշել է նա: