Նիկոլ Փաշինյանը միացել էր շրջանավարտներին կառավարական ամառանոցում (լուսանկար, տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սահմանամերձ համայնքների դպրոցների ավելի քան 100 շրջանավարտներ այսօր հյուրընկալվել են Կառավարական ամառանոցներում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկինոջ՝ Աննա Հակոբյանի հրավերով:
Նրանց էր միացել նաև Նիկոլ Փաշինյանը:
«Կառավարական առանձնատանը (այժմ արդեն հայտնի «էլիտար» հանգստի գոտում) հյուրընկալել ենք Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի սահմանապահ գյուղերի շրջանավարտներին։ Շնորհավոր վերջին զանգը»,- հետևյալ գրառմամբ լուսանկար է հրապարակել վարչապետը՝ ֆեյսբուքյան իր էջում: