Նախագահ Սարգսյանը ժամանել է Թբիլիսի (լուսանկար)
Նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրավերով այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ժամանել է Թբիլիսի՝ ներկա գտնվելու Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: