«Աերոֆլոտ»-ը չեղարկել է երեխաների և հաշմանդամների սայլակների քաշի սահմանափակումները
Մոսկվայի տրանսպորտային դատախազության պահանջով «Աերոֆլոտ»-ը չեղարկել է երեխաների, ինչպես նաև հաշմանդամների սայլակների քաշի սահմանափակումները: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը:
Ինչպես հայտնում է գերատեսչության կայքէջը, տրանսպորտային դատախազությունը ավիաընկերությունում ուղևորների և ուղեբեռի օդային փոխադրումների կանոնների ստուգումներ է իրականացրել: Արդյունքում, աշխատակիցների կողմից պարագաների անվճար տեղափոխման ոլորտում ուղևորների իրավունքերի սահմանափակման փաստեր էին հայտնաբերվել, մասնավորապես՝ երեխաների և հաշմանդամների համար սայլակների մասով: Դատախազը խախտումների մասին տեղյակ էր պահել «Աերոֆլոտ»-ին և ներկայացրել էր իր անհամաձայնությունը:
«Աերոֆլոտ»-ի կայքէջում նշվում է, որ ձեռքի ուղեբեռի համար կիրառում է հետևյալ չափանիշները. Էկոնոմ և կոմֆորտ կլաս՝ մինչև 10 կգ, բիզնես կլաս՝ մինչև 15 կգ, իսկ ձեռքի ուղեբեռի չափերը չպետք է գերազանցեն 115 սմ-ը երեք չափումներում: