ԿԳ նախարարը պատրաստ է հանդիպել «Այբ»-ի ներկայացուցիչների և Արարատյան բակալավրիատի մասնագետների հետ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պատրաստ է հանդիպել «Այբ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչների և Արարատյան բակալավրիատի մասնագետների հետ՝ քննարկելու իրենց հայտնած մտահոգությունները: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
«Ես երեք օր է Հայաստանում չեմ, առաջիկա օրերին պատրաստ եմ հադիպել ձեզ հետ ու փարատել ձեր մտահոգությունները։ Հանդիպելու եմ նաև Արարատյան բակալավրիատի մասնագետների հետ, միասին շատ անելիք ունենք»,- գրել է Հարությունյանը:
Նա նաև հավելել է, որ 12-ամյա պարտադիր միջնակարգ կրթության համակարգի փոխման վերաբերյալ տեղեկությունները կեղծ են: