Սամվել Բաբայանն այսօր ազատ կարձակվի
Operativ.am-ի ինֆորմացիայով՝ Իգլայի գործով դատապարտված Սամվել Բաբայանն այսօր ազատ կարձակվի:
Հիշեցնենք, որ դատարանի վճռով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման՝ մի խումբ անձանց դրդելու ձեռք բերել, փոխադրել և պահել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրը, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներ մեղադրանքով: