Վիրաբույժը պարում էր վիրահատությունների ժամանակ‚ և արդյունքում նրա հիվանդը հաշմանդամ է դարձել (լուսանկարներ և տեսանյութ)
Վիրաբույժ Վինդելլ Դևիս Բոութթեն որոշել է բազմազանություն մտցնել սովորական բժշկական օրվա ընթացքում և մի քանի տեսանյութ նկարահանել‚ թե ինչպես է պարում հենց վիրահատության ժամանակ: Սակայն հիվանդներից մեկը հաշմանդամ է դարձել: Այս մասին գրում է Life.ru-ն:
Բժիշկը «սպանել է» իր վարկանիշն այն բանից հետո‚ երբ այդ տեսանյութերը հրապարակել է համացանցում: Նա հիվանդներին վիրահատում էր հիփ-հոփ երաժշտության տակ՝ ակտիվորեն պարելով: Նրան թվում էր‚ թե դրանում ոչ մի վատ բան չկա‚ սակայն մի անգամ «երաժշտական վիրահատությունը» ողբերգությամբ է ավարտվել:
Հաշմանդամություն ձեռք բերած կինը 55 տարեկան է: Նա հարսանիքից առաջ ցանկացել էր ազատվել ավելորդ ճարպից‚ սակայն վիրահատությունից 8 ժամ անց նրա սիրտը կանգ է առել: Բժիշկները կարողացել են վերականգնել սրտի աշխատանքը‚ սակայն վատ աշխատանքի պատճառով նա հաշմանդամություն է ձեռք բերել և չի կարողանում անգամ խոսել: