Apple-ը նախապես իմացել է iPhone 6-ի լուրջ թերության մասին‚ սակայն այն վաճառքի է հանել
Համացանցում փաստաթղթեր են հրապարակվել «Apple»-ի դատական գործի մասին‚ որում կան ընկերության հաճախորդների խոսքերը: Ինչպես փոխանցել է «Motherboard»-ը‚ ընկերությունում իմացել են 2014 թվականի սարքավորման լուրջ թերության մասին‚ սակայն դրա վրա անհրաժեշտ ուշադրություն չեն դարձրել: Այս մասին գրում է Life.ru-ն:
Փաստաթղթերի համաձայն‚ որոնք ներկայացրել է պատասխանող կողմը‚ 2014 թվականին ընկերությունը փորձարկումներ է անցկացրել և հանգել այն մտքին‚ որ նոր սարքավորման կորպուսը պակաս ամուր է‚ քան նախորդ սերնդի սարքավորումները:
Օրինակ՝ «iPhone 6»-ը 3.3 անգամ ավելի հեշտ է ծռել‚ քան «iPhone 5S»-ը‚ այն 7.2 անգամ ավելի շատ է ճկվում‚ քան 2013 թվականի արտադրության մոդելը: Օգտատերերի մասսայական դժգոհություններից դատելով՝ ընկերությունում այդպես էլ չեն ուղղել այդ թերությունը: