Երևանի ավագանիում Ալեն Սիմոնյանին կփոխարինի «Ելք» խմբակցության անդամ Նաիրա Հովհաննիսյանը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում որոշվեց,որ Երևանի ավագանիում Ալեն Սիմոնյանին կփոխարինի «Ելք» խմբակցության անդամ Նաիրա Հովհաննիսյանը:
ԿԸՀ նախագահը Տիգրան Մուկուչյանը նշեց, որ իրենց լիազորություն չունեն որևէ մեկին մանդատից զրկելու և միայն արդեն իսկ արձանագրված ակտի հիման վրա որոշում են կայացնում, թե ով է փոխարինելու մանդատից զրկված անդամին:
Երեկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն էր ուղարկել՝ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից վաղաժամկետ դադարեցնելու մասին: