Հնարավոր է՝ ՀՀԿ-ի հետ համաձայնության գանք արտահերթ ընտրությունների հարցում. Էդմոն Մարուքյան
Այսօր՝ ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ‚ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշել է‚ որ հնարավոր է՝ ՀՀԿ-ի հետ համաձայնւթյան գան արտահերթ ընտրությունների հարցում:
Ընտրական օրենսգրքի փոփոխության շուրջ ակտիվ քննարկումների մասին խոսելով՝ նա ասել է. «Ես չեմ կարող ասել, թե ով է ընդգրկված այդ խմբում: Վարչապետի հետ խոսել եմ, ներկայացրել ենք մեր նախնական մոտեցումները, որոնք նորություն չեն, խմբակցությունում քննարկված հարցեր են: Երբ լինի հանդիպում խմբի հետ, կքննարկենք»:
Հարցին, թե հնարավոր կլինի՞ աշնանը անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ո՞րն է դա իրականացնելու ճանապարհը, Մարուքյանը պատասխանել է. «Պետք է քաղաքական լայն բանակցությունների միջոցով հասնենք համաձայնության, որով կունենանք մեխանիզմ այս ԱԺ-ն ցրելու: Մինչ այդ մենք պետք է ունենաք հնարավորություն ընտրական օրենսգիրքը փոխելու, որի համար պետք է 63 ձայն: Մեզ պետք է լայն քաղաքական կոնսենսուս: ՀՀԿ-ն այս պահին ասում են, որ չունեն նման օրակարգ, բայց հիմա չկան բանակցություններ, դրա համար էլ այդպես ասում են: Երբ կլինեն կոնսուլտացիա, կլինի պատկերը, կարող է շատ նորմալ համաձայնության գանք: Իսկ եթե դա տեղի ունենա, կարող ենք նաեւ աշնանը անցկացնել ընտրությունները»: