Արա Վարդանյանը վերանշանակվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը վերնշանակվեց հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին որոշում կայացվեց, որ Արա Վարդանյանը կշարունակի պաշտոնավարել ևս երեք տարի։
«Մաղթենք արդյունավետ աշխատանք, և այն խնդիրները, որ առաջադրվեցին, սպասում ենք դրանց հրատապ լուծմանը», -շնորհավորելով Արա Վարդանյանին՝ ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Արա Վարդանյանը 2009 թ. մայիսից զբաղեցնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը։