Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի դաշտում արկ է հայտնաբերվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 24-ին, ժամը 12:07-ին տեղեկություն է ստացել, որ քաղաքացին Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի դաշտամիջյան հատվածում գտել է արկանման առարկա:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները կորոզիայի ենթարկված արկը հանձնել են ՀՀ ՊՆ թիվ N զորամասի սակրավորական խմբին: