90 մլն դրամ՝ Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումների կազմակերպման համար
Կառավարությունն ընդունել է «Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումների հետ կապված ֆինանսական վերաբաշխում իրականացնելու մասին» որոշում:
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ Պետեկամուտների կոմիտեի արտաբյուջետային հաշվից 90 մլն դրամ կուղղվի կառավարության պահուստային ֆոնդ:
«Միջոցները կուղղվեն ՀՀ պաշտպանության նախարարությանը»,- ասաց նախարարը: