Մեր օրակարգում Սահմանադրությունը փոխելու հարց չկա. Լենա Նազարյան
Իշխանությունների օրակարգում սահմանադրական փոփոխությունների հարց չկա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ անդրադառնալով մամուլի համապատասխան հրապարակմանը:
«Մեր օրակարգում նման հարց չկա»,- ասաց Լենա Նազարյանը:
Դիտարկմանը, թե, ըստ մամուլի, անգամ որոշակի խմբեր են ստեղծվել, ովքեր քննարկում են Սահմանադրությունը փոխելու առաջարկները, պատգամավորն ասաց, որ իրենցից անկախ կարող են ստեղծվել խմբեր, բայց իրենք այս պահին նման հարց չեն քննարկում:
Միաժամանակ, Լենա Նազարյանն ասաց, որ Սահմանադրությունը փոխելու կարիք կա, բոլորն էլ դա հասկանում են, բայց իրենց առաջնահերթությունն այս պահին Ընտրական օրենսգրքի փոփոխություններն են: