Քիմ Քարդաշյանն իր հարսանիքից բացառիկ լուսանկար է հրապարակել
Մայիսի 24-ին լրանում է Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի ամուսնության 4-րդ տարին: Այդ կապակցությամբ հայուհին Instagram-ի իր էջում հարսանիքից բացառիկ կադր է հրապարակել՝ շնորհավորելով ամուսնուն.
«Շնորհակալ եմ քեզ ինձ ընտանիք նվիրելու եւ մեր մասին այդքան հոգ տանելու համար: Շնորհակալ եմ ամեն օր ինձ ոգեշնչելու համար: Ես այնքան հաջողակ եմ»,- գրել է Քիմը: