Մովսես Հակոբյանին ազատեցին գլխավոր շտաբի պետի պաշտոնից
Մովսես Հակոբյանին ազատեցին գլխավոր շտաբի պետի պաշտոնից։
Նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով Սահմանադրության 155-րդ հոդվածը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, Մովսես Հակոբյանին ազատել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատվել է Մովսես Հակոբյանը
«Այսօր երեկոյան գլխավոր շտաբի նոր պետը կներկայացվի զինված ուժերին»,-ասել էր վարչապետը: