Արմեն Սարգսյանն անդրադարձել է ՀՀ նախագահի մրցանակի հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ դժգոհություններին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տեղյակ է նախագահի մրցանակի «Գրականություն» անվանակարգի հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ դժգոհություններից: ՀՀ նախագահի մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշեց, որ ինքը զբաղվել է այդ հարցով:
«Ես տեղյակ եմ, չգիտեմ նախկինում նախագահներն ինչպես են վարվել, բայց ես միջամտեցի՝ առաջարկելով, որ խորհուրդը հանդիպի դիմողների հետ, և եթե լուծում չտրվի, ապա այս պահին մրցանակը չի տրվի: Կարծում եմ՝ լուծումը գտնվեց, որն ինձ թույլ տվեց այդ մրցանակը ստորագրել:
Ես կարծում եմ, որ եթե որևէ մեկը որևէ առիթով ունի բողոքներ, ապա պետք է իրեն ազատ զգա իր մտքերն արտահայտելու առումով: Բայց միշտ հիշեք, որ ցանկացած բողոք և առաջարկ պետք է հիմնավորված, տրամաբանված լինի, մի կողմ պետք է թողնել զգացմունքները»,- ասաց Արմեն Սարգսյանը: