Բոլոր մարզպետները կփոխվեն. նախարար
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ բոլոր մարզպետները կփոխվեն:
Նրա խոսքով, սակայն, այս պահին ոչ մի որոշում դեռ չկա:
«Առաջիկայում կնշանակվեն, վարչապետը սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակում կառավարությանը կներկայացնի նոր մարզպետներին», - ասաց նախարարը:
Նախարարն ասաց, թե ՀՅԴ-ի ու «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներին մարզպետներ նշանակելու մասին այս պահին որևէ որոշում չկա։
Հարցին՝ տարօրինա՞կ չէ, որ ՀՀԿ-ական մարզպետները հրաժարական չեն տվել, միգուցե չեն համակերպվե՞լ փոփոխված իրավիճակի հետ, նախարարը պատասխանեց, որ այդտեղ տարօրինակ ոչինչ չկա. «Բայց ինչո՞ւ չպիտի համակերպվեն, եթե իրադրություն է փոխվել: Մինչ այս պահը շարունակել են պաշտոնավարել, որովհետև եղել են մարզպետներ, հիմա կլինի որոշում փոփոխել, կփոփովեն: Բոլորը պիտի փոխվեն»: