Ալեն Սիմոնյանը զրկվեց ավագանու մանդատից
Operativ.am-ի ինֆորմացիայով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու արձանագրություն է ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովում պատգամավորի մանդատ էր ստացել, սակայն ԱԺ-ում տեղի ունեցած երդմնակալությունից հետո՝ երեկոյան, հայտարարել էր, որ հրաժարվել է ԱԺ մանդատից և ցանակում է իր գործունեությունը շարունակել Երևանի ավագանիում: