Հրդեհ Բագրատունյաց պողոտայում՝ անվադողերի գործարանում
Հրշեջները մարել են նախկին ավտոդողերի գործարանի տարածքում բռնկված հրդեհը, որի պատճառով այրվել է մոտ 300 կգ մազութ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից։
Հաղորդագրության մեջ նշված է. «Մայիսի 23-ին, ժամը 14:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում գտնվող նախկին ավտոդողերի գործարանի տարածքում մազութի տարայից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ բռնկվել է տարայում (2 տ) մնացած մազութը (մոտ 300 կգ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:17-ին, մարվել՝ 15:24-ին:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան»: