Վահրամ Բաղդասարյանի խնամու սուպերմարկետում հաճախորդներին ՀԴՄ կտրոն չեն տալիս (լուսանկար)
«Տիտան» սուպերմարկետի վրա, կարծես թե, հեղափոխությունն ու իշխանափոխությունը ոչ մի կերպ չեն ազդել: Խանութը շարունակում է գործել իր ներքին կարգ ու կանոնով՝ անօրինական գործողություններով: Բանն այն է, որ սուպերմարկետում ՀԴՄ և ներքին շրջանառության կտրոնի փոխարեն գնորդներին միայն իրենց առևտրի ներքին շրջանառության կտրոնն են տալիս: Meganews.am-ի հաղորդմամբ՝ բանն այն է, որ սուպերմարկետում ՀԴՄ և ներքին շրջանառության կտրոնի փոխարեն գնորդներին միայն իրենց առևտրի ներքին շրջանառության կտրոնն են տալիս:
Ստացվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Պարտադիր պահանջել ՀԴՄ կտրոնը» հայտարարութոնից հետո սուպերմարկետն առանձնապես անհանգստացած չէ և անտեսում է հաճախորդին ՀԴՄ կտրոն տալու պարտականությունը:
Թե ինչ հույսով է «Տիտան»-ը շարունակում ապրել «Նախկին Հայաստանում» հայտնի չէ, սակայն ենթադրելի է, որ հույսը փողն ու խնամի-բարեկամ կապերն են: Նշենք, որ «Տիտան» սուպերմարկետի սեփականատերը ԱԺ պատգամավոր ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի խնամին է (տղայի աները): Վահրամ Բաղդասարյանը հազիվ թե կարողանա հասունացող սկանդալից հեռու պահել իր խնամուն, քանզի որ «Նոր Հայաստանում» նրա թուրը աջ ու ձախ չի կտրում: