Հանրային վստահություն ունեցող ցանկացած քաղաքական ուժ ընտրության գնում է իր համար սահմանելով ամենաբարձր նշաձողը. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես զարմանում եմ, որ իմ պարզ միտքը, որ առաջիկա խորհրդարանական
ընտրություններում Բարգավաճ Հայաստանը հավակնելու է ստանալ ժողովրդի
մեծամասնության վստահությունը, ցնցակաթվածի մեջ է գցել հանրապետականամերձ
ֆեյքերին և հանրապետականակից մամուլին:
Բացատրեմ ավելի պարզ: Հանրային վստահություն ունեցող ցանկացած քաղաքական ուժ ընտրության գնում է իր համար սահմանելով ամենաբարձր նշաձողը` ստանալ մեծամասնության վստահության քվեն:
Հակառակը` կլիներ հակաքաղաքագիտական և հակաքաղաքական: Այլապես` ինչու ես
ներկայացնում նախընտրական ծրագիր, որը, մեծամասնության քվեն ստանալու և
կառավարություն ձևավորելու դեպքում, պարտավորվում ես իրականացնել:
Իսկ որ Բարգավաճ Հայաստանը ունի հանրային այդ վստահությունը` ես հույս ունեմ, դրանում որևէ մեկը չի կասկածում»: