Թափուր աշխատատեղեր՝ առողջապահության նախարարությունում և առողջապահական տեսչական մարմնում
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմում (Պետական առողջապահական գործակալությունում (ՊԱԳ)) եւ ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնում (ԱՏՄ) աշխատանքի անցնելու համար հայտարարված են մրցույթներ հետեւյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար.
1.ԱՏՄ-ի ռիսկերի գնահատման ստուգումների պլանավորման եւ վերլուծությունների վարչության պետ (Մրցույթի անցկացման օր` 15.06.2018թ., ժամը 14:15, փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ` 25.05.2018թ.),
2.ԱՏՄ-ի ռիսկերի գնահատման ստուգումների պլանավորման եւ վերլուծությունների վարչության գլխավոր մասնագետ (Մրցույթի անցկացման օր` 19.06.2018թ., ժամը 10:30, փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ` 25.05.2018թ.),
3.ԱՏՄ-ի ռիսկերի գնահատման ստուգումների պլանավորման եւ վերլուծությունների վարչության գլխավոր մասնագետ (Մրցույթի անցկացման օր` 20.06.2018թ., ժամը 10:00, փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ` 25.05.2018թ.),
4.ՊԱԳ-ի առողջապահական եւ ֆինանսական ցուցանիշների ծրագրավորման, հոսքերի կառավարման եւ վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ (Մրցույթի անցկացման օր` 14.06.2018թ., ժամը 10:00, փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ` 25.05.2018թ.):
Տվյալ թափուր պաշտոնները զբաղեցնել ցանկացող քաղաքացիները կարող են դիմել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ: