Բակո Սահակյանը ՌԱԿ-ի գերագույն խորհրդի նախագահի հետ քննարկել է արտաքին և ներքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22-ին ընդունել է Ռամկավար Ազատական կուսակցության գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազերյանին:
Հանդիպմանը քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանն ու Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:
ԱՀ նախագահը կարևորել է ավանդական կուսակցությունների հետ մշտական երկխոսության ամրապնդումը՝ այն համարելով Հայրենիք-Սփյուռք կապերի գործնական դրսևորումներից մեկը: