Վստահ եմ՝ մեր խմբակցությունում այդպիսի մարդիկ չկան, ԱԱԾ տնօրենի հայտարարությունը չի վնասում մեր խմբակցության պատգամավորներին. Գևորգ Պետրոսյան
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ «Ծառուկյան» դաշինքում կան պատգամավորներ, որոնք ունեն բիզնեսներ, բայց նրանք անձամբ չեն մասնակցում այդ բիզնեսների կառավարմանը և դրանով չեն հարուցում երկրային օրենքների զայրույթը։
Այն դիտարկմանը, որ հնարավոր է «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ ևս ներգրավված լինեն կոռուպցիոն սխեմաներում, Գևորգ Պետրոսյանը հորդորել է գործարար հասկացության մեջ թշնամիներ չփնտրել. «Պետությունը հիմնված է գործարարների վրա նաև, ուստի եթե անձը գործարար է, չպետք է նախատրամադրվել մեղավորության կանխավարկածով։ Վստահ եմ, որ մեր խմբակցությունում այդպիսի մարդիկ չկան, և ԱԱԾ տնօրենի հայտարարությունը չի վնասում մեր խմբակցության պատգամավորներին։ Հնարավոր է՝ հայտարարված 350–ի մեջ լինեն մարդիկ, որոնք հանդիսանան դիցուք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, այդ դեպքում խմբակցությունը չի կարող պատասխանել կոնկրետ անձանց կոնկրետ գործողությունների համար»,-ասել է պատգամավորը։
Այն հարցին, թե արդյոք հայտարարված սիրո և համերաշխության հեղափոխությունը չեն խանգարի հանցագործությունների բացահայտումներին, նա պատասխանել է. «Սերը և համերաշխությունը չեն խոչընդոտում հանցավորության դեմ արդյունավետ պայքարին և չպետք է խանգարեն»։