Իմ մասով մտահոգություն չունեմ. Է. Շարմազանովը՝ ԱԱԾ պետի հայտարարության մասին (տեսանյութ)
Ես երբեք չեմ արձագանքել ԱԱԾ պետերի հայտարարություններին, որովհետև ԱԱԾ-ն լուրջ ծառայություն է ու եթե մի բան ասում է՝ գիտի՝ ինչ է ասում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի հայտարարությանը։
«Անձնապես իմ մասով մտահոգություն չունեմ։ Որևէ ապօրինության, կոռուպցիոն սխեմաների մեջ ես չեմ եղել, որևէ ներկրման և արտահանման մեջ չեմ եղել, բիզնեսները ապօրինություն չեմ համարում, բայց վերջին 12 տարվա ընթացքում 24 ժամ զբաղված եմ եղել քաղաքականությամբ: Ես մտահոգվելու խնդիր չունեմ», - ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ականների շարքում չարաշահումներ թույլ տվածներին, Էդուարդ Շարմազանովը շեշտեց, թե իր համար արտոնյալներ ու ոչ արտոնյալներ չկան, քանի որ օրենքի առջև բոլորը պետք է լինեն հավասար։