Հայ բռնցքամարտիկները 4 մեդալ են նվաճել
Խաբարովսկում ավարտված Կոնստանտին Կորոտկովի անվան միջազգային մրցաշարում բռնցքամարտի Հայաստանի հավաքականը 4 մեդալ է նվաճել:
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Գերծանր քաշային կարգում Գուրգեն Հովհաննիսյանը եզրափակչում առավելության է հասել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ և հռչակվել է մրցաշարի հաղթող։
75 կգ քաշային կարգում Արման Դարչինյանը նվաճել է արծաթե մեդալ,իսկ 56 կգ Հենրիկ Մոքոյանն ու 91 կգ Հենրիկ Սարգսյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ։
Հայաստանի հավաքականը Խաբարովսկում հանդես էր գալիս մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ: