Հայաստանում հողերի 2,67 տոկոսը դեգրադացված է և մոտ 28 տոկոսը վտանգի ներքո է. փոխնախարար
Այս պահի դրությամբ Հայաստանում հողերի 2,67 տոկոսն է, որ դեգրադացված են համարվում և մոտ 28 տոկոսը վտանգի ներքո է: Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ նշեց Բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը:
«Կայուն զարգացման ընդհանուր ցուցանիշները հաշվի առնելով, ծրագրի խնդիրն է, որ տարեցտարի նվազեցնենք նման հողատեսքերը»,-ասաց նա:
ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը դիտարկմանը, որ շուրջ 20 տարի առաջ անտառների տեսակարար կշիռը եղել է 12 տոկոս, որքան է այն կազմում հիմա, փոխնախարարն արձագանքեց. «Այսօր այդ ցուցանիշը 16,7 տոկոս է, որդեգրել ենք, որ մինչև 2050 թվականը դա հասցնենք 21 տոկոսի: Դրա ուղղությամբ ծրագրեր են իրականացվում»: