Բողոքի ակցիա Վճռաբեկ դատարանի դիմաց. պահանջում են ազատ արձակել «Սասնա ծռերին»
Վճռաբեկ դատարանի մոտ բողոքի ակցիա են իրականացնում Ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողների աջակիցների բողոքի ակցիան: Նրանք պահանջում են ազատ արձակել ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող անձանց:
Ցուցարարները «Ազատություն քաղբանտարկյալներին և «Սասնա ծռերին» գրությամբ պաստառ են պահել:
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկեց Վճռաբեկ դատարանի մուտքի մոտ կալանավորներին ազատ արձակելու պահանջով: