Վահե Տեր-Մինասյանը պաշտոն ունի
Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով տեղեկացրել է, որ նշանակվել է Առողջապահության նախարարի խորհրդական:
«Այսօր ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով նշանակվեցի նախարարի խորհրդական։ Ինձ համար շատ պատվաբեր ու պատասխանատու որոշում։ Ուզում եմ հավաստիացնել բոլորին, որ իմ ամբողջ կարողություններն ու էներգիան կաշխատեմ ծառայեցնել մեր երկրի զարգացմանն ու բարեկեցությանը։ Վստահ եմ, որ միայն միասնական ջանքերով կարող ենք հասնել հաջողության»,-գրել է նա։