Պատանի հունահռոմեականները մեկ ոսկի և երեք բրոնզ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում
Սկոպյեում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը: Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը նվաճեց մեկ ոսկե և երեք բրոնզե մեդալ:
60 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց Սահակ Հովհաննիսյանը: Բրոնզե մեդալ նվաճել են Գառնիկ Հովհաննիսյանը (48 կգ), Ռոբերտ Կարապետյանը (51 կգ) և Շանթ Խաչատրյանը (65 կգ): Ավելի վաղ մեր պատանի ազատ ոճայինները Սկոպյեում նվաճել էին մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ: