Նիկոլ Փաշինյանը՝ ճանապարհային երթևեկության նախկին տուգանքների և ՃՈ առաջիկա անելիքների մասին
Նախագահի նստավայրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներից առաջացած տուգանքներին՝ ասելով, որ նախկին տուգանքները ներվելու են:
Փաշինյանը նաև հայտնեց, որ վերջին մեկ շաբաթում իրականացվում է ճանապարհային երթևեկության դիտարկում, որի արդյունքների հիման վրա էլ կարվեն համապատասխան որոշումներ՝ կապված տուգանքների հետագա չափերի ու տեսակների հետ: