Տնտեսությունն ունի դրական միտումներ և դրական սպասումներ. վարչապետ
Հայաստանի տնտեսությունն ունի դրական միտումներ և ունի դրական սպասումներ։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշել է. «Պետական մարմինների վերլուծության համաձայն, տնտեսությունն ունի դրական միտումներ և ունի դրական սպասումներ։ Եվ այդ սպասումները պետք է կոնկրետ իրականություն դառնան»։
Երբեմն կառավարությունը տնտեսությունը զարգացնելու համար մի բան ունի՝ չխանգարել տնտեսության զարգացմանը, ասել է վարչապետը։ Նա վստահություն է հայտնել, որ կառավարությունն իր առջև դրված բոլոր խնդիրները լիարժեք կլուծի։ «Այդ խնդիրները լուծելիս չենք պատրաստվում չմտածված քայլեր անել։ Նաև քաղբանտարկյալների հարցը լուծելիս չմտածված քայլեր չենք անելու»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։