Գիլիոտիններ չենք պատրաստվում շարել Երևանում, հնարավորություններ շատ-շատ կան. Նիկոլ Փաշինյանը՝ քրեական գործերի մասին
Այսօր լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Եթե կա պետությանը հասցված վնաս, մեր խնդիրը այդ վնասը վերականգնելն է»:
Այն հարցին, թե ԱԱԾ պետը խոսել է պետբյուջե միջոցներ վերադարձնելու մասին, բայց քրեական պատասխանատվության մասին չի խոսել, վարչապետը պատասխանել է՝ մեկը մյուսին չի հակասում։ «Մեր քաղաքական դիրքորոշումը այն է, որ մենք գիլիոտիններ չենք պատրաստվում շարել Երևան քաղաքում։ Եթե կա պետությանը հասցված վնաս, մեր խնդիրը այդ վնասը վերականգնելոն է, և քրեական օրենսգիրքը, ունի շարք պրոցեդուրաներ, և դրանք ամենատարբեր հնարավորություններն են տալիս»։
Փաշինյանի խոսքով՝ ամեն գործի ելք կապված է գործի հանգամանքներից․ «Կլինի գործ, կլինի նախաքննություն։ Չկա մոդել, որ այս մոդելով է կիրառվելու»։