Ուրախ կլինեմ, եթե Հայաստանում կոռուպցիան արմատախիլ արվի. Արա Բաբլոյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ուրախ է Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելու քայլերի առնչությամբ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը կոռուպցիոն շղթաների բացահայտման մասին, ընդգծեց, որ ուրախ կլինի, եթե Հայաստանում կոռուպցիան արմատախիլ արվի:
Հարցին՝ ինչո՞ւ նախկին իշխանությունները չեն պայքարել նման երևույթները բացահայտելու համար, ՀՀ ԱԺ նախագահն ասաց. «Երբ կբացահայտվեն, այն ժամանակ տարբերությունները կկարողանանք գնահատել»:
Հարցին՝ գործադիրի ղեկավարը ցանկանում է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, այդ մասին ինչ կարծիք ունի, Բաբլոյանը պատասխանեց. «Դեռ կքննարկենք»: