«Թալիշի վերածնունդ» նախագիծը մեկնարկեց. մասնակցել է Բակո Սահակյանը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին Թալիշ գյուղում մասնակցել է «Թալիշի վերածնունդ» նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողությանը, հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ ծրագիրը կարևոր դերակատարություն կունենա Թալիշի վերականգնման գործում՝ երախտագիտություն հայտնելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին և բարերար Անդրանիկ Բաղդասարյանին նախագծի իրականացմանն օժանդակելու համար:
ԱՀ ղեկավարը բարձր է գնահատել Արցախի զարգացման մեջ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասնակցությունը՝ այն համարելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործուն բաղադրամասերից մեկը:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից և Սփյուռքից: