ՀՅԴ-ից մարզպետեր և փոխնախարարներ նշանակելու կոնկրետ պայմանավորվածություններ չկան. Արսեն Համբարձումյան
Ընդհանուր քննարկումներ եղել են կապված ՀՅԴ-ից մարզպետերի և փոխնախարարների նշանակման հետ, սակայն կոնկրետ պայմանավորվածություններ չկան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը։
«Կարծում եմ առաջիկա օրերին այդ հարցերի հետ կապված քննարկումներ կլինեն և ենթադրում եմ, որ նշանակումներ կլինեն»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն երկու նախարարական պորտֆել է ստացել:
Դաշնակցությանը տրամադրվել է Տնտեսական զարգացման և ներդրումների, ինչպես նաև Գյուղատնտեսության նախարարությունները։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար է նշանակվելու Արծվիկ Մինասյանը, Գյուղատնտեսության նախարար՝ Արթուր Խաչատրյանը։