Պաշտպանության նախարարության սպան խմած վիճակում «Opel»-ով «Արծվի» արձանի մոտ բախվել է երկաթե արգելապատնեշներին (լուսանկարներ)
Այսօր՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևերի» հարևանությամբ, Երևանի բնակիչ, 49-ամյա Արմեն Ա.-ն, իր վարած «Opel» մակնիշի 35 MX 621 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Վարորդը ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել էր այնտեղից, սակայն որոշ ժամանակ անց ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են նրան, ով ենթարկվել է սթափության փորձաքննության և պարզվել է, որ խմածության աստիճանը գերազանցել է սահմանված չափը. նա ավտոմեքենան վարել ոչ սթափ (խմած) վիճակում:
Ֆոլոլրագրողի տեղեկություններով, վարորդը աշխատում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում, որպես՝ սպա:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ եթե ճանապարհի եզրին տեղադրված չլինեին երկաթե արգելապատնեշներ, ապա վարորդը ավտոմեքենայով կգահավիժեր անդունդ: