MMA. Միհրան Հարությունյանի նորամուտը հաղթական էր (տեսանյութ)
Ռիո-2016-ի օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը Ռոստովի «КСК Экспресс» արենայում նորամուտը խառը մենամարտերում նշեց հաղթանակով:
Միհրան Հարությունյանի մրցակիցը իրանցի Ալի Յուսեֆին էր, որը խառը մենամարտերում արդեն անցկացրել էր 9 մենամարտը՝ 6 հաղթանակով եւ 3 պարտությունով:
Միհրան Հարությունյանը հաղթանակ տարավ ժամանակից շուտ:
«Շնորհակալություն Աստծուն և իմ թիմին: Այս հաղթանակը Հայաստանինն է: Շնորհավորում եմ բոլորիս: Զգում էի նաև երկրպագուների աջակցությունը»,- ասել է Միհրան Հարությունյանը: