Արթուր Վանեցյանը Ֆելիքս Ցոլակյանի քայլը դավաճանություն չի համարում
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը Ազգային ժողովի հանրապետական խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի՝ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու քայլը կուսակցության առջև դավաճանություն չի համարում: Լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը Վանեցյանն ընդգծեց, որ Ցոլակյանը, ով նախկինում զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը, իր քվեարկությամբ չի արտահայտել համակարգի դիրքորոշումը:
«Դա իր անձնական կարծիքն էր: Ով ճանաչում է պարոն Ցոլակյանին՝ գիտի, որ նա շատ խորը մարդ է և ուշադրություն է դարձնում մարդկային հատկանիշներին: Նա պատգամավոր է ընտրվել ռեյտինգային համակարգով և քվեարկությամբ արտահայտել է իր դիրքորոշումը: Չեմ կարծում, որ նրա քայլը դավաճանություն է»,- ասաց ԱԱԾ տնօրենը: